Գլխավորը սրանց վտարելն է․ ապստամբություն է պետք, ապստամբություն է արվելու

«Այո՛, մեզ սպասվում են շատ ծանր օրեր, և սա չափազանցություն չէ, դրված է մեր լինել-չլինելիության խնդիրը․ մենք կամ լինելու ենք կամ՝ չենք լինելու»,-այս մասին իր ելույթում ասաց գրականագետ, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված համատեղ հանրային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ մենք պարտվել ենք մեր ներսի թշնամուն, որը բազմել է հայոց գահին և հնարավոր ամեն ինչ անում է մեզ ոչնչացնելու համար։
«Եզրահանգումը մեկն է՝ քանի այս խունտան գտնվում է հայոց իշխանության ղեկին, մենք գնում ենք դեպի կործանում, ոչ ոք չպետք է անլուրջ վերաբերվի Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, սա մոտավորապես Ստալինգրադի պաշարման ժամանակներն են հիշեցնում, երբ թուրքական դիվիզիաները Հայաստանի սահմանի մոտ էին։ Եթե տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում են ՆԱՏՕ-ականները, մենք հայտնվում ենք ոչնչացման կիզակետում․ ի՞նչն է մեզ փրկելու»,-հարցադրում է Սրապիոնյանն ու հատկանշում․ « Գլխավորը սրանց վտարելն է․ ապստամբություն է պետք, ապստամբութուն է արվելու․ կա գեներացված ատելություն այս իշխանության նկատմամբ և դա պետք է օգտագործել»,-նշեց Սերժ Սրապիոնյանը։
yerkir.am