Էջմիածնի Մայր տաճարի նորոգումը նմանվել է հնագիտական պեղումների

Էջմիածնի՝ 2000-ամյա պատմություն ունեցող Մայր տաճարը նորոգման կարիք ուներ: Գմբեթի հատվածում անգամ խոտածածկույթ ու ծառ էր նկատվել: 2012 թվից նորոգման մեկնակի ծրագրեր էին մշակում: 2015-ին Հռոմի պապի այցին ընդառաջ որոշեցին ներքին մաքրման աշխատանքներով սկսել: Ու քանի որ տաճարը հնագույնն է քրիստոնեական մեր տաճարներից, նորոգումն իր հետ բերեց պատմական շերտի մեջ թաքնված հնագիտական գաղտնիքների բացահայտում:
Հայկական ճարտարապետական կառույցներն ամուր դարձնելու համար դեռ հնուց ընդունված է եղել կարասներ տեղադրել եկեղեցիների գմբեթի վերին հատվածում, բայց Մայր տաճարը նորոգող մասնագետների գտած հնագույն իրերի քանակը զարմացնելու աստիճանի գերազանցել է սպասելիքները:
Դեռ 301-ից 303 թվականներին կառուցված տաճարի սկզբնական տեսքը վերականգնելու մտադրությունը նոր մասնագիտական լուծումների անհրաժեշտություն առաջացրեց ու անհնարին դարձրեց շինարարությունը ավարտել խոստացված ժամանակին:
Մուտքից սկսած՝ տաճարը միշտ զարմացրել է հավատացյալներին հայկական ճարտարապետությանը բնորոշ զարդանախշերի գեղեցկությամբ, որոնք դարերի ընթացքում խամրել էին: 2 հազարամյակ առաջ այն կառուցվել է Գրիգոր Լուսավորչի երազում տեսած՝ Հիսուսի իջման վայրում, Տրդատ Գ. թագավորի կողմից:
Վերականգնման ավարտի վերջնաժամկետ մասնագիտական խումբը ասել դժվարանում է, քանի որ հիմնանորոգումն արվում է չվնասելու սկզբունքով ու անգամ որմնանկարները տեղաշարժելիս հաջորդ շերտի տակ նոր աշխատանքի կարիք է առաջանում:
yerkirmedia.am