Վաշինգտոնի և Բրյուսելի կովկասյան համատեղ քայլերը. Շահան Գանտահարյան
Գլխավոր » Լրահոս » Վաշինգտոնի և Բրյուսելի կովկասյան համատեղ քայլերը. Շահան Գանտահարյան

Վաշինգտոնի և Բրյուսելի կովկասյան համատեղ քայլերը. Շահան Գանտահարյան

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ Շուշի այցելությունից հրաժարվել են Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները՝ «բացահայտ անտեսելով Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը»։  

«Ի՞նչպես էք մեկնաբանում այս հրավերի մերժումը երկու երկրների կողմից» Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը.   

-Նախ ասեմ, որ առաջին անգամը չէ, որ ԵԱՀԿ-ի ՄԽ-ի երկու համանախագահող երկրների դեսպանները չեն այցելում Շուշի։ Առաջին հրավերին չէր այցելեր նաեւ ՌԴ-ի դեսպանը․ այդ օրերին դեռևս չէր բռնկվել Ուկրաինայի պատերազմը եւ սա կարծում եմ կարևոր փաստ է։  Պարզ է, որ ՄԽ-ի երկու համանախագահողները համակարգում են իրենց դիրքորոշումը․ նրանց քայլերը պիտի դիտարկել ՌԴ-ի մեկուսացման ընդհանուր քաղաքականության պարունակում։  

Հաջիեւն աւելին էր ասել․ ԱՄՆի եւ Ֆրանսիայի դեսպանների այս մերժումը նա համազոր էր նկատել Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչմանը։   Այս բոլորի առընթեր անպայման պետք է նկատել Վաշինգտոնի նշանակումը նոր համանախագահի. Ռիկերը համատեղում է թե՛ համանախագահի, թե՛ կովկասյան բանակցությունների ավագ խորհրդականի, թե՛ ժնևյան խորհրդակցություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնները։ Փաստորեն, նա ստանձնել է ամբողջ Կովկասի թղթածրարը։  Այս նշանակմանը սուր կերպով հակազդել էր Բաքուն՝ նշելով, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանի գործընկերները պետք է հասկանան, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման բանակցությունները Ղարաբաղի խնդրին հետ կապելը  ոչ մի կերպ չեն նպաստելու կարգավորմանը։

Դեսպան Ռիկերը ամբողջ կովկասյան տարածաշրջանի թղթածրարի պատասխանատու է, որի մեջ ներառվել են թե՛  արցախյան հակամարտությունը եւ թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Մինչդեռ Բաքվի ռազմավարությունը առաջնային օրակարգ բերել է ճանապարհների բացումը, սահմանազատում- սահմանագծումը,  Նախիջեւան -Ադրբեջան ցամաքային կապը։   Ընդհանուր այս վարքագծում պիտի ընկալել նաեւ արդեն որերոդ անգամ Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպաններին մերժումը Շուշի այցելելու հրաւերին։  

nt.am

1