Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը լուրջ տագնապի մեջ են․ Տարոն Խաչատուրյան
Գլխավոր » Լրահոս » Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը լուրջ տագնապի մեջ են․ Տարոն Խաչատուրյան

Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը լուրջ տագնապի մեջ են․ Տարոն Խաչատուրյան

Հայ աշխարհի ներկա իրավիճակը թոհուբոհի մեջ է, Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը լուրջ տագնապի մեջ են։ Հավանաբար 1915-ից հետո ամենածանրակռիշ օրերն է, որ ապրում ենք։  Ազգային և ապազգային թևերի բախում է տեղի ուենում հայության մեջ, այդ բախումը կշարունակվի։ Ամեն անգամ, երբ ազգային թևը գերակշիռ լինի, մենք հաջողություններ կարձանագրենք, երբ ազգային թևը գերակշիռ էր կերտեցինք մայիսի 28, կերտեցինք 92, 93, 94-ի Արցախը։  Այս մասին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Խաչատուրյանը։

Նա նշեց, որ երբ ապազգային թևը գերակշիռ էր, ունեցանք Կարսի անկում, Արցախյան կորուստներ, 44-օրյա պատերազմում պարտություն, կունենանք նաև Բերձորի, Սոսի, Աղավնոյի հայաթափում ու հանձնում։

«Շատ դժվար է գտնել երկրներ, ուր ղեկավարությունը կվարի ապազգային և ազգադավ քաղաքականություն, այսօր Հայաստանը դժբախտաբար 2018 թվականի մայիսից ի վեր այդ ընթացքի մեջ է»,- ասաց նա։

1