Արցախում ընթանում է ՀՅԴ հերթական ճամբարը
Օգոստոսի 1-ին ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում մեկնարկել է ՀՅԴ հերթական պատանեկան ճամբարը: Այն կազմակերպվում է ՀՅԴ Արցախի երիտարդական միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության ջանքերով:
12-16 տարեկան 150 պատանիներ երկշաբաթյա ծրագրով հետաքրքիր ու ուսուցողական առօրյա են ունենալու՝ ժամանցային խաղեր, մրցույթներ, հայոց պատմության ու երգերի ուսուցում:
Ճամբարին մասնակցում են նաև Քռասնի գյուղի մի խումբ պատանիներ, տեղափոխման ծախսը հոգում է ՀՕՄ-ի Արցախի միավորը:
Հավելենք, որ մինչ այդ ՀՅԴ պատանեկան ճամբարներ են կազմակերպվել Մարտակերտի շրջանի Վանք համայնքում և Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: