Աշխատանքի տոնավաճառ Արցախում
Գլխավոր » Լրահոս » Աշխատանքի տոնավաճառ Արցախում

Աշխատանքի տոնավաճառ Արցախում

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ. օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ին, Ստեփանակերտ քաղաքում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառի կազմակերպումը նպատակ է հետապնդում լայնորեն ներգրավել գործատուներին՝ ներկայացնելու առկա թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրողներին տալ հնարավորություն՝ վերջիններիս հետ անմիջական շփման միջոցով գտնել նախընտրելի աշխատանք:

Մասնակից գործատուների կողմից կներկայացվի տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, սպասարկման, շինարարության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկը:

Տոնավաճառը տեղի կունենա «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի Իտալական բակում:

Հասցեն՝ Նելսոն Ստեփանյան փողոց, 25/2 շենք:

Մանրամասն հարցերի համար կարող եք դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին՝ 047 94 21 40 հեռախոսահամարով:

Տոնավաճառը բաց է աշխատանք փնտրող յուրաքանչյուր քաղաքացու համար:

1