Ապազգային գաղափարախոսության հակապետական տրամաբանությունը
Գլխավոր » Լրահոս » Ապազգային գաղափարախոսության հակապետական տրամաբանությունը

Ապազգային գաղափարախոսության հակապետական տրամաբանությունը

ԱԺ-ի ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, 2022թ․ հուլիսի 1-ի հարցազրույցում, հայտարարեց հետեևյալը,- ֆեյսբուքյան էջում գրել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր  Կարեն Խանլարյանը:

««Եթե Ադրբեջանը պահանջում է, որ հողերն իմն է, չենք կարող ասել քոնը չէ, չենք կարող դա ասել, որովհետև եթե ինքը զորքով մտավ, ոչ ոք չի կանգնեցնի»։

Ապազգային գաղափարապոսությունից բխած սույն տրամաբանությամբ, ՀՀ ներկայիս իշխանությունները անկարող են արժանի պատասխան տալ՝ «Ադրբեջան»-ի ծավալապաշտական նկրտումներին։ «Ադրբեջան»-ը ասում է, ոչ միայն Ստեփանակերտը Մարտունին, Ասկերանն ու Մարտակերտն իրենն է, այլ նաև՝ Վարդենիսը, Սյունիքը, Սևանն ու նույնիսկ Երևանը․․․ Եվ ՀՀ իշխանությունները չեն կարող նրան ասել «ՈՉ՝ ՔՈՆԸ ՉԷ՛»։ Չեն կարող, որովհետև եթե զորքով գայ․․․ և այլն և այլն։ Բա ո՞ւր մնաց ՀՀ Զինված ուժերի «սահմանադրական առաքելությունը»․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը» (Ծրագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության — 2021-2026թթ․, հաստատված, 2021թ․ օգոստոս, էջ 15-16)։

ՀՀ քաղաքացին ի՞նչպես է հանդուրժում սույն խեղկատակությունը։

Իդեպ Վիգեն Խաչատրյանի այս անհեթեթ, հակապետական տրամաբանությունը, ցարդ ոչ մի պետական այր, ոչ մի ՔՊ-ական չի ժխտել և նույնիսկ չի քննարկել։ Նույնիսկ ոչ ոք դա դեռ չի էլ համարել՝ «համատեքստից կտրված և մանիպուլյատիվ կերպով աղավաղված» ասույթ․․․»:

1