ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ Արտակ Իշխանյանի մասին ֆիլմ է նկարահանվել` ի խոնարհումն ընկերոջ անմար հիշատակի
ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ Արտակ Իշխանյանի մասին ֆիլմ է նկարահանվել` ի խոնարհումն ընկերոջ անմար հիշատակի։ Այս մասին նշված է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության պաշտոնական էջում կատարված հրապարակման մեջ։
«Այսօր ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ, դաշնակցական Արտակ Իշխանյանի ծննդյան օրն է։ Նա զոհվել է 44-օրյա պատերազմի օրերին` պաշտպանելով Մարտունին։
ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերների նախաձեռնությամբ նկարահանվել է այս ֆիլմը` ի խոնարհումն ընկերոջ անմար հիշատակի։
Արտակի տեսակի մասին պիտի անընդհատ խոսվի, դա նրան պետք չէ, դա պետք է ապրողներիս, որպեսզի չմոռանանք, թե ինչ անգնահատելի զոհողության գնով ենք ապրում մեր մի բուռ դարձած Արցախում ու փորձենք մեր կյանքում ու գործում մի քիչ Արտակ լինել»,-ասվում է հրապարակման մեջ։