Հայկական Բերձորի նկարները՝ Խորհրդարանի պատերի մոտ

ԱԺ շենքի մոտ հավաքված «Դիմադրություն» շարժման մասնակիցները Խորհրդարանի պատերի մոտ տեղադրել են հայկական Բերձորի լուսանկարները՝ դրանով ևս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանի օրակարգի թիվ մեկ հարցն այսօր Բերձորն ու հարակից գյուղերն են։ Այդ խորհրդանշական քայլից հետո բողոքի ակցիայի մասնակիցները հեռացան Աժ-ի տարածքից։
Հիշեցնենք, որ ԱԺ «ՔՊ» խմբակցությունն արտահերթ նիստում միայնակ քննարկում է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին մանդատից զրկելու հարցը։ Հաջակցություն ընդդիմադիր պատգամավորների՝ «Դիմադրություն» շարժումը շտապ հավաք էր կազմակերպել ԱԺ-ի մոտ։
yerkirmedia.am