«Ապրելու ձայնը» Մարտակերտում
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շարքը հասավ Մարտակերտ։
Մարտակերտում առանձնահատուկ մթնոլորտ էր. ջերմություն, սեր, որ բառերով չես ասի։ Դահլիճը պարեց, երգեց, ուժ առավ, ուժ տվեց մեզ…
Համազգայինի կողմից Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Ղազարահողեր, Պողոսագոմեր, Ճանկաթաղ գյուղերի դպրոցներում գործող «Մունք» պարախմբերի մանուկները ցուցադրեցին իրենց սովորած ազգային պարերը, իսկ սիրված երգչի՝ Արթուր Խաչենցի երգերը հանդիսատեսը դիմավորեց բուռն ծափերով։
Համերգը բացվեց Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի ողջույնի խոսքով։
Hamazgayin Artsakh office
Hamazkayin Central