Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք մեր պայքարը. Արցախի նախագահ

Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, և Բերձոր բնակավայրում մեր հայրենակիցների հետագա ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցերին։