Քանդակների ցուցահանդես՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում Ստեփանակերտի պատկերասրահում կայացավ արցախցի երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայելյանի և Գոռ Իսրայելյանի քանդակների ցուցահանդեսը։

Ցուցասրահի տնօրեն Ելենա Դադայանը ողջունեց քանդակագործների առաջին համատեղ ցուցահանդեսի բացումը։
Բացման խոսքով ու քանդակագործներին ներկայացնող ելույթով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։
Ելույթներ ունեցան քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, արվեստաբան Արման Գրիգորյանը։

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի սաների գեղանկարներից։
Hamazgayin Artsakh office
Hamazkayin Central
Լուսանկարները՝ Տիրուհի Գասպարյանի


