Հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը դադարեցվելու է գազամատակարարումը
Գլխավոր » Լրահոս » Հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը դադարեցվելու է գազամատակարարումը

Հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը դադարեցվելու է գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։

«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին ընկերությունը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի։

1