Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Հունիսի 21-27-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը  հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։ 

Արցախի Հանրապետության ԱԳՆ
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

1