Եկել են իշխանության սոցիալական արդարության խոստումով, բայց մարդկանց միջև անդունդն են մեծացնում
Գլխավոր » Լրահոս » Եկել են իշխանության սոցիալական արդարության խոստումով, բայց մարդկանց միջև անդունդն են մեծացնում

Եկել են իշխանության սոցիալական արդարության խոստումով, բայց մարդկանց միջև անդունդն են մեծացնում

Նիկոլն ամեն երեք ամիսը Հայաստանի մասին փաստեր էր կարդում, որոնք ծիծաղ էին առաջացնում, հիմա էլ կառավարության նիստերում ինչ-որ թվեր են հնչեցնում, որոնք լսելով` մտածում ես` նույն երկրո՞ւմ ես ապրում, թե՞ ոչ. այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Օրինակ` որ միջին աշխատավարձը դարձել է 250 հազար: Ասում են` նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում` փող չկա, բա միջինը ո՞նց բարձրացավ, այսինքն` վերևում է աշխատավարձ բարձրացել` իր թիմինը: Մարդը եկել է իշխանության սոցիալական արդարության խոստումով, բայց մարդկանց միջև անդունդն է մեծացնում»,- նշեց պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև գնաճին: «Էկոնոմիկայի նախարարը հետ չի մնում, ասում է` 8,5 տոկոս ինֆլյացիան ֆանտաստիկ արդյունք է: Դա ասում են 450 անուն ապրանքի հաշվարկով, բայց մեզնից ոչ ոք 450 անուն ապրանք չի գնում: Այն, ինչ առնում ենք, թանկացել է 10, 15, 20 տոկոս, իսկ եթե գորգը թանկացել է 1 տոկոսով, ու դա մտցնում են ինչ-որ կշռով այդ զամբյուղի մեջ, ո՞ւմ են խաբում: Հացը թանկ է, բանջարեղենը թանկ է, ձեթը թանկ է… Էդ ի՞նչ հեքիաթ է էդ 8,5 տոկոսը»,- պարզաբանեց Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև դոլար-դրամ փոխարժեքին, տնտեսական մրցակցությանը, ներմուծմանն ու արտահանմանը` նշելով, որ կառավարությունը որևէ հարց չի լուծում, միայն մեղավոր է փնտրում` պատերազմ, քովիդ, անձրև ու կարկուտ…

«Նրանց սրտի օլիգարխները ներմուծման բիզնեսի վրա են նստած: Նրանց հենարանը հիմա օլիգարխներն են, որոնց դեմ իբր պայքարում էին, որոնց տներն իբր պիտի վերցնեին, ծախեին ու փողը բաժանեին ժողովրդին; Բայց հիմա մեկից վերցրին, իրենց ընկեր օլիգարխին ծախեցին: Ժողովուրդը` ի՞նչ: Լավ է` կարտոֆիլն էժանացավ, սոված չի մեռնում»,- ասաց նա:

«Ասինքն՝ պրոբլեմը արտաքին աշխարհը չի, պրոբլեմը մեր երկրի ներսում է։ Էս իշխանություններին հենց վատ բան ես ասում, ասում են՝ պրոբլեմն արտաքին աշխարհն է, ամեն տեղ գները թանկացել են, եթե դոլարով ներմուծումներն ավելի էժան են գալիս, բայց գները չեն իջնում, ուրեմն նշանակում է, որ պրոբլեմը ստեղ է։ Տնտեսական մրցակցության հարցում իշխանությունները որեւէ բան չեն անում, որովհետեւ իրենց սրտի օլիգարխները ներմուծման բիզնեսի վրա են նստած, հո իրենց սրտի օլիգարխներին չեն կպնի, ջհանդամ, թե ժողովուրդը վատ չի ապրում։ Իրենց հենարանն էսօր էդ օլիգարխներն էին, ում դեմ իբր իրենք պայքարում էին, ում տները պետք է վերցնեին, ծախեին, փողը բաժանեին ժողովրդին։ Դրամը թանկանում է, բիզնեսը չի կարողանում ապրանքը ծախել, որովհետեւ գները թանկանում են արտաքին շուկայում, հետեւաբար պետք է թույլ չտալ, որ տնտեսությունը քանդվի։ Ավելի լավ է կապիտալ ծախսերի փոխարեն, որոնց միայն ասֆալտ անողներն են շահում, էդ ընկերություններինօգնեն, վնասի մի մասը փոխհատուցեն, էդ մարդիկ չեն կարողանում իրենց ապրանքը ծախել, դա կլինի օգնություն տնտեսությանը»,– ասաց Արթուր Խաչատրյանը։

Որպեսզի տեղական արտադրությունը չոչնչանա, ըստ տնտեսագետ պատգամավորի՝ պետք է խրախուսել արտահանումները եւ ներմուծման փոխարինումը։

«Վարչապետը գլուխ էր գովում, որ ինքն ու ընտանիքը հայկական արտադրության շոր են հագնում, չնայած մամուլում տեսել ենք արտասահմանյան թանկանոց հագուստ կրելու մասին հրապարակումներ։ Վարչապետը պետք է օգնի տեղական արտադրողին, բայց ոչինչ չի անում»,– ասաց նա։

yerkir.am

1