Տավուշի թեմի առաջնորդը Արցախի կողքին
Գլխավոր » Լրահոս » Տավուշի թեմի առաջնորդը Արցախի կողքին

Տավուշի թեմի առաջնորդը Արցախի կողքին

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Բարեշնորհ Թովմաս սարկավագ Առաքելյանի ընկերակցությամբ, վերջերս այցելել էր Արցախ: Սրբազան Հայրը շրջել է Արցախ աշխարհի պատմական վայրերով, եղել արցախյան մի շարք սրբավայրերում: Այա մասին հայտնում են
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդարանից:

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ Բագրատ Սրբազանը այցելել է Ամարասի վանական համալիր, հանդիպել 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսների հարազատների հետ, իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցել հավատավոր արցախցիներին:

Գանձասարի վանական համալիր այցի ընթացքում Բագրատ Սրբազանի կատարմամբ Արցախի օրհներգը հնչեց վանքում, ինչը շատ ոգևորիչ և գոտեպնդող տեսարան էր: Սրբազան Հայրը այցելել է նաև վերականգնման փուլում գտնվող պատմական Հակոբավանք, Վրթանես Սրբազանի հետ միասին ծանոթացել վանքում ընթացող վերականգնման աշխատանքներին: Իր այցի շրջանակներում Տավուշի թեմի առաջնորդը մասնակցել է նաև Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մանկական երգչախմբերի կատարմամբ կայացած համերգին:

Այցի ավարտին Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարից հնչեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզըԱրցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եղբայրական սիրով ու աղոթքով ողջունեց Բագրատ Սրբազանի այս քայլը՝ լինել Արցախի և արցախցու կողքին և իր ուրախությունը հայտնեց թեմերի միջև եղած եղբայրական ամուր ոգու և սերտ համագործակցության համար:

1