Հպարտ եմ, որ պապս դաշնակցական է եղել, հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով, Հայաստանի համար պայքարողներով
Գլխավոր » Լրահոս » Հպարտ եմ, որ պապս դաշնակցական է եղել, հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով, Հայաստանի համար պայքարողներով

Հպարտ եմ, որ պապս դաշնակցական է եղել, հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով, Հայաստանի համար պայքարողներով

Այսօր կարող եմ անկեղծորեն ասել, որ վերջապես Հայաստանի ընդդիմությունը դարձել է լուրջ ուժ. իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը: 

«Վերջապես նրանք հասկացան, որ իրենց պետք է հզոր ուժ, որը կտապալի ազգի դավաճաններին։ Եվ Հայաստանի հրապարակներում հավաքված այս բոլոր հրաշալի մարդիկ վերածվել են քաղաքականապես կազմակերպված հզոր լեռնային գետի։ Ուշադրություն մի՛ դարձրեք դավաճաններին, հիստերիկներին ու նվնվացողներին. նրանք միշտ կան և կլինեն:

Հպարտ եմ, որ Զանգեզուրից իմ նախապապը դաշնակցական է եղել։ Ես հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով: Ես հպարտ եմ այն հայերով, որոնք, ինչ էլ որ լինի, պայքարում են Հայաստանի վերածննդի համար։ Այսպիսով՝ եկեք հաղթենք»,- գրել է նա:

yerkir.am

1