Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված է․ Իշխան Սաղաթելյան
Գլխավոր » Լրահոս » Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված է․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլի գնալու օրը հեռու չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը` նշելով, որ շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Փաշինյանը հեռանա:

Գործչի արձանագրմամբ` պայքարի բոլոր հիմքերը ստեղծել են, երկրում իրավիճակ են փոխել, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է: «Ունենք հսկայական ձեռքբերումներ, եկեք այս ամենն արձանագրենք, ու գնանք զարգացման ճանապարհով»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ շարժումը փոխում է ռազմավարությունը, և եղանակային շոգ պայմաններից ելնելով` կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր։ «Հետ քայլ չկա, շարունակելու ենք մեր պայքարը, և վստահ եղեք, որ իր հաղթական ավարտին հասնելու է այս շարժումը»,- վստահեցրել է բանախոսը։

Ի. Սաղաթելյանի դիտարկմամբ` իշխանությունները շարունակ խաբում ու մոլորեցնում են մեր ժողովրդին, օգտագործում թրքահպատակ օլիգարխների մեդիառեսուրսներն ու դրանցով տարածում ամենակեղտոտ ստերն ու կեղծ լուրերն իրենց մասին։

«Քանի կար ասում էին 2018-ին լարել ենք, եկել իշխանության, հիմա էլ ասում են՝ գցեցին մեզ վրա ու փախան»,- ասել է Սաղաթելյանը։ Նա բացառել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք նոր արտահերթ ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ որպես ճգնաժամի լուծման ելք նման տարբերակի չեն համաձայնի:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքին ու արտաքին քաղաքական այլ ուշագրավ թեմաների։

1