Բերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով՝ անվտանգությունից մինչև ՀՀ–ի հետ կապի ապահովում

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վերջին օրերին շրջանառվող լուրերին, որ հուլիսին իշխանությունը պատրաստվում է հանձնել Բերձորը:
«Բերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով՝ և՛ կապի, և՛ ենթակառույցների հետագա տիրապետման և, իհարկե, նաև անվտանգության առումով»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նաև այն շահարկումներին, որ իշխանությունն ասում է, թե անընդհատ օգնում է Արցախին:
«Այդ սոցիալական աջակցությունները, որ անընդհատ թմբկահարում են, թե երբեք Արցախն այս վիճակում չի եղել, դուք եք հասցրել այս վիճակին, դուք էլ պարտավոր եք օգնություն տրամադրել»,-ասաց նա:
yerkir.am