Անհայտ է՝ Հայաստանի իշխանություններն արդյոք պատշաճ ընթացակարգով դիմել էին ՀԱՊԿ–ին. Տիգրան Աբրահամյան

Այս իշխանության շատ դեպքեր մինչև 2018 թվականը անընդունելի էր համարում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, 2018-ից հետո սկսեցին վարկաբեկել, մինչև հիմա էլ պարզ չէ, թե ինչ են մտածում այս կառույցի մասին: Այս մասին «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ ասաց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«44 օրյա պատերազմի օրերին որքան էլ տարօրինակ է, այս իշխանությունները չդիմեցին ՀԱՊԿ-ին, այդ դեպքում մեր բանակը հնարավորություն կունենար մեր մարտունակ զորամիավորումներն ուղարկեր ճակատ, բայց չարեցին»,-ասաց նա:
yerkir.am