ԱՀ ՄԻՊ-ը դատապարտում է Ս. Թանկյանի վիրավորական մեկնաբանությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը դատապարտել էր Serj Tankian-ի խայտառակ պահվածքը ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ ընկերուհիներից մեկի հանդեպ: Նա թվիթթերի հարթակում հայհոյել էր երիտասարդ աղջկան։
Այդ առիթով ՀՅԴ ԱԵՄ-ը դիմել էր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին՝ ակնկալելով նրա արձագանքը։
Օմբուդսմենը երկար սպասեցնել չի տվել և Թվիթթերի իր պաշտոնական էջում այդ առիթով գրառում է կատարել։

«Ատելության եւ վիրավորանքի խոսքերը, այդ թվում նաեւ Սերժ Թանկյանի վիրավորական մեկնաբանությունը երիտասարդ հայուհու հանդեպ դատապարտելի է: Միմյանց մեղադրել եւ վիրավորելը, անընդունելի ձեւակերպումների օգտագործումը միայն վնասում են մեզ՝ հայերիս»,-գրել է Գ․ Ստեփանյանը։
ՀՅԴ Աերցախի երիտասարդական միությունը իր երախտագիտությունն է հայտնել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Գեղամ Ստեփանյանին ` արձագանքելու համար և հույս հայտնել, որ Serj Tankian -ը տղամարդկություն կունենա ներողություն խնդրելու իր լկտի խոսքերի համար։