«Հայաստանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում
Գլխավոր » Լրահոս » «Հայաստանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

«Հայաստանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

Հունիսի 8-ին Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Հայաստանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով։

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Թադևոս Ավետիսյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, Ասպրամ Կրպեյանը։

«Ցավոք, այս իշխանությունները չորս տարի այնպես կառավարեցին, որ երկիրը կանգնեցրել են այնպիսի մի վիճակի առաջ, որ իրենցից հետո այլևս կարող է բան չմնալ երկրից, եթե մեր հայրենակիցները հանդարտ, առանց անհանգստության հետևեն այն ամենին, ինչ կատարվում է», — ասաց քննարկումը համակարգող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մենք խոսում ենք անվտանգային համակարգից, որի կարևոր բաղադրիչներից մեկը հոգևոր անվտանգությունն է, որը խարսխվում է մշակույթի և կրթության վրա։ Այն քաոսացումը կամ կազմաքանդումը, որը տեղի ունեցավ մեր հայրենիքի և պետականության հետ մեկ օրում չեղավ։ Նրանք եկել էին զրոյացնելու, նրանց ուրացումը հայասպանության վերածվեց՝ ջնջել, մերժել ամեն ինչ, ինչ կա, և հատկապես նրանք թիրախավորեցին այն ամենը, որոնք էլ ավելի էին սնում մեր ինքնությունը մեր դիմադրողականությունը․ իր խոսքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանում կա արժանապատիվ մտավորականի տեսակը, որը հակառակ ռեպրեսիվ գործիքներին, գիտակցում է, որ իր երկրի ազգային օրակարգը ձևավորվում է այս հրապարակում։ «Կա մեկ ազգային օրակարգ՝ հայ պետականության լինելիությունը, և այդ օրակարգի հասցեն, դրա ձևավորումը, ճակատագիրը վճռվում է այստեղ՝ այս հրապարակում»,– ասաց նա։

Լիլիթ Գալստյանը հակադարձեց իշխանության պնդումներին, թե այս «Դիմադրություն» շարժման պայքարի նպատակը իշխանության գալն է։ «Ոչ, դուք սխալվում եք։ Մեր պայքարը վաղվա Հայաստանի համար է, և այդ Հայաստանը պետք է լինի ուժեղ, անվտանգ։ Այդ Հայաստանում զոռբայությունը տեղ չունի, ներազգային թշնամանքը տեղ չունի, մտավորականը գնահատված պիտի լինի, երիտասարդը ոստիկանական բռնաճնշումների չպիտի ենթարկվի, արտգործնախարարը չի գնալու դռնեդուռ և ծուռ վզով բանակցային սեղանին չիմանա ինչ ասի։ Այդ Հայաստանի վարչապետը պիտի լինի ազգային արժեքների կրողը»,–ասաց նա։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ իրենք չենք համակերպվում հայրենիքը կորցնելու մտքի հետ։ Հայ մարդը ունենալու է հայրենիք, տնտեսություն և բնականաբար կայուն զարգացում։ Հայ մարդը իր կենսագրութամբ 5000 տարվա պատմությամբ միանշանակ ապացուցել է մի պարզ հանգամանք, հայ մարդը ստեղծագործ է և հայ մարդը բերեկեցիկ ապրելու բոլոր հնրավորություններն ու իրավունքներն ունի։ Եթե հայ մարդու կենսամակարդակ նվազում է, ապա դրա մեղավորը միմիայն ղեկավարներն են, որովհետև ապաշնոր են կառավարում։

Նա անդրադարձավ գյուղական մթերքների գնաճին․ Մեր երկրում արտադրվող գյուղատնտեսական մթերքներն ի՞նչ կապ ունեն միջազգային գնաճի հետ. այստեղ առաջարկի գնաճ է։

«Հիմա գյուղացուն պատշաճ չեն կարողանում աջակցել, թողել են իր հոգսի հետ մենակ, աշխարհում գյուղատնտեսությունն առաջանցիկ աճում, մեր երկրում նվազում է։ Եթե քիչ ես արտադրում, պահանջարկը եթե նույնիսկ նույնը մնա, գները աճում են»,- ասաց նա։

Ըստ Ավետիսյանի՝ տնտեսական ներուժը նույնպես նվազում է. «Այսինքն՝ մենք ավելի քիչ արտադրանք ենք թողարկում, հետեւաբար դա ներմուծում ենք։ Վաղը կարտոֆիլը չի բավականացնելու, սկսելու են ներմուծել։ Հիմա որ մեկ կիլոգրամը դառնա 2000 դրամ, պիտի ասեն՝ մենք ինչ անենք, միջազգային շուկային կարտոֆիլի գինը բարձր է։ Գլուխներդ պատին տվեք, հնարավորություն ստեղծեք, որ գյուղացին իր մշակաբույսը ողջ ծավալով մշակի, կարողանա ոչ միայն ներքին պահանջարկը բավարարել, այլ նաեւ արտահանի։ Մենք այս սեզոնին 100 դրամով կարտոֆիլ ենք ունեցել։ Ձեր սառնարանը որ բացում եք, ներսը տեսնում եք, դրան հավատացեք, ոչ թե նրան, որ ասում են՝ դուք գիտեք՝ ինչքան լավ եք ապրում, այսքան հազար աշխատատեղ է բացվել»։

Անդրադառնալով անվտանգության բաղադրիչին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տնիգրան Աբրահամյանը շեշտեց․ Հայաստանն ու Արցախը միևնույն անվտանգային համակարգում են։

«Շատ կարևոր է, թե Արցախի հարցը ինչ ռելսերի վրա ենք դնում, որովհետև դրա ազդեցությունից է կախված,թե մենք ինչպիսի անվտանգային միջավայր ենք ունենալու և անվտանգային ռազմավարությունը պլանավորելիս ինչպիսի խնդիրներ ենք ունենալու։ Մենք պետք է վերադարձնենք Արցախի հարցով բանակցային գործընթացը, որն ունեինք մինչև 2018թ․-ը, երբ ինքնորշման իրավունքի սկզբունքը շատ հստակ,որպես փաստաթուղթ, համաձայնեցված էր։ Համաձայնություն կար նաև Ադրբեջանից և , անկախ նրանից, թե որ փուլում Ադրբեջանն ինչ էր հայտարարում, կար միջազգային կոնսենսուս՝ ինոնորոշման իրավունքը պետք է լինի հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում»,- ասաց նա։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի՝ Արժեքների անկմանն ենք ականատես լինում վերջին 4 տարիների ընթացքում։ Արժեհամակարգ, որի վրա խարսխված է եղել մեր պետականությունը և որը ամենայն վստահությամբ պիտի լինի նոր ազգային պետության, պետականության հիմքը։ Եկան սկսեցին էդ արժեքներին հարվածել, արժեքները արժեզրկել, տեղեկատվական ահաբեկչության միջոցով համոզել, որ այդ ժառանգությունն իրենցը չէ, իրենք մեկ այլ անհեթհեթ արժեհամակարգի կրող են, և մեկ օր առաջ պետք է դրանից հրաժարվեն։

1