Էդմոն Մարուքյանին Արցախում դիմավորեցին «դավաճան» վանկարկումներով
Հունիսի 8-ին Արցախում ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին ԱՀ Ազգային ժողովի դիմաց մի խումբ երիտասարդներ են դիմավորել և պահանջել ասել, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Էդմոն Մարուքյանը ոչինչ չի պատասխանել և հապշտապ հեռացել է:
Այնուհետև նա առաջարկել է մի քանի հոգու հետ առանձին առանց տեսախցիկների հանդիպել, ինչին ակցիայի մասնակիցները չեն համաձայնել: