Միություն, պայքար, հաղթանակ. Բազմահազարանոց երթ ու հանրահավաք Ստեփանակերտում
Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման օրը, Ստեփանակերտում բազմահազարանոց երթ ու հանրահավաք է կայացել:
Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից «Միություն, պայքար, հաղթանակ», «Պայքար հանուն Արցախի», «Նիկոլ դավաճան» կոչերով, «Զարթնիր, լաո» և այլ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավաք:
Ճանապարհին երթին էին միանում տարբեր խմբեր՝ վերահաստատելով ազատ Արցախում ապրելու իրենց կամքը: