Ինչպես 1918 թ. Սարդարապատից ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, այսօր էլ ծնվելու է լրիվ նոր Հայաստան
Գլխավոր » Լրահոս » Ինչպես 1918 թ. Սարդարապատից ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, այսօր էլ ծնվելու է լրիվ նոր Հայաստան

Ինչպես 1918 թ. Սարդարապատից ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, այսօր էլ ծնվելու է լրիվ նոր Հայաստան

ՀՅԴ անդամ, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 104 տարեդարձի կապակցությամբ.

«Սիրելի հայ ժողովուրդ: Շնորհավորում եմ դարերի իղձերի իրականացման օրվա՝ Մայիսի 28-ի կապակցությամբ: Ազնվագույն և նվիրյալ հերոսների ջանքերով ձեռք բերվեց անկախությունը, որոնք նույն ոգով շարունակեցին կերտել նորաստեղծ պետականությունը: Մեկ տարի առաջ՝ փետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրը, գրել էի, որ գնում ենք դեպի քաղաքական Սարդարապատ: ԵՎ ինչպես 1918 թ. Սարդարապատից ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, համոզված եմ, որ այսօր էլ ծնվելու է լրիվ նոր Հայաստան, այնքան նոր, որին անվանելու ենք Հայաստանի ՉՈՐՐՈՐԴ Հանրապետություն և որը դառնալու է համայն հայության երազանքների հայրենիքը:

Շնորհավոր անկախության օրը»:

1