Մայիսի 30-ին տեղի կունենա նկարիչ և քանդակագործ Արծիվ Լալայանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի «Դիզակ Արտ» կենտրոնում (հասցե՝ Խորենացի 47/7) տեղի կունենա Արցախի Հադրութի շրջանի բնակիչ, նկարիչ Արծիվ Լալայանի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: