Հանրային քննարկմանն է դրվել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
Գլխավոր » Լրահոս » Հանրային քննարկմանն է դրվել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

Հանրային քննարկմանն է դրվել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունը հայտնում է, որ հանրային քննարկման է ներկայացվել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որին կարելի է ծանոթանալ ԱՀ իրավական տեղեկատվական՝ Առլեքսիս համակարգում:

Մինչև սույն թվականի մայիսի 29-ը ներառյալ նախագծի վերաբերյալ առաջարկությունները հիմնավորումներով կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ constcom@gov.nkr.am էլեկտրոնային հասցեով:

1