ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները վերահաստատել են իրենց միասնականությունը Արցախի հարցում
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները վերահաստատել են իրենց միասնականությունը Արցախի հարցում

ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները վերահաստատել են իրենց միասնականությունը Արցախի հարցում

Մայիսի 18-ին Մարտակերտ քաղաքում մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է բազմամարդ հավաք, որի նպատակը Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժմանը իրենց աջակցությունը հայտնելն էր, ինչպես նաև իրենց մտահոգությունները համաքաղաքացիներին, պատգամավորներին և շրջանի պատասխանատու անձանց փոխանցելը։

Հավաքին կազմակերպիչները հրավիրել էին ԱՀ ԱԺ բոլոր խմբակցություններին: Հավաքին ներկայացած բոլոր 5 պատգամավորները վերահաստատել են իրենց միասնականությունը՝ Արցախի և հայ ժողովրդի ճակատագրական հարցերում, որի վառ ապացույցը 2022թ. ապրիլի 14-ի ԱՀ ԱԺ հայտարարությունն էր:

ժողովուրդը ցնծությամբ և ոգևորությամբ ընդունեց պատգամավորների նման կեցվածքը:

Մանրամասն՝ տեսանյութում:

1