««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթը քննարկվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Մայիսի 19-ին ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթն էր։ Առաջարկվում է վերացնել կառավարման մարմիններում գոյություն ունեցող արտաբյուջետային հաշիվները և համապատասխան միջոցները պլանավորել բյուջեով:
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ օրինափաթեթը վերաբերվում է թվով 5 պետական կառավարման մարմնի, հաշիվները լուծարելուց հետո գումարների մնացորդները կփոխանցվեն պետական բյուջե:
Օրինափաթեթը, որով նախատեսում է փոփոխություններ թվով 16 օրենքում, արժանացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովի հավանությանը: Այն կքննարկվի վաղը՝ մայիսի 20-ի խորհրդարանի արտահերթ նիստում:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին