Տերյան, Աբովյան, Թումանյան ուղղություններով երթևեկությունը պարալիզացված է, բոլոր թաղամասերում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները
Գլխավոր » Լրահոս » Տերյան, Աբովյան, Թումանյան ուղղություններով երթևեկությունը պարալիզացված է, բոլոր թաղամասերում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները

Տերյան, Աբովյան, Թումանյան ուղղություններով երթևեկությունը պարալիզացված է, բոլոր թաղամասերում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած «Դիմադրություն» շարժման երթի ուղղությունը փակեց Տերյան փողոցը, Աբովյան-Թումանյան խաչմերուկը:

Քաղաքացիներից մեկը մեքենան կանգնեցրեց և միացավ Սաղաթելյանի գլխավորած երթին, մյուսները ողջունում էին մեքենաների միջից կամ եռագույն դրոշ ցուցադրում։ Ցուցարարներն սկսեցին պարել ազգային պարեր։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 19։00-ին, հանրահավաք է Ֆրանսիայի հրապարակում։

Մոտ 15 րոպե խաչմերուկը փակ պահելուց հետո երթը շարժվեց առաջ։

1