Հադրութի բռնազավթված հուշարձաններին նվիրված ցուցադրություն Ստեփանակերտում

Մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր, որի առթիվ Արցախում գործող թանգարաններում կազմակերպվել են տարատեսակ ցուցադրություններ: Հերթականը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում «Հադրութ. Բռնազավթված հուշարձաններ» խորագիրը կրող ցուցադրությունն էր, որտեղ լուսանկարներով ցուցադրվել են Հադրութի տարածքում գտնվող հուշարձանները:
Ցուցադրության բացման արարողության ժամանակ ելույթներ են ունեցել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ կրթության, գիտության. Մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Հադրութի շրջանի հոգևոր հովիվ տեր Մաթևոս քահանա Դևավենցը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը, Մեծ Թաղերի Արմենակ Խանփերյանցի անվան թանգարանի վարիչ Արծիվ Լալայանը:

Միջոցառման ավարտին թանգարանային ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար Արծիվ Լալայանը ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է պատվոգիր:







