Մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքելը նշանակում է՝ հոգեվարքի մեջ է գլխավոր դերակատար անձը

Ակնհայտ ագրեսիվ ոստիկանները, տեղեկություն կա, որ օլիգարխներից են ֆինանսավորվում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում լրագրողների հետ զրույցում։
«Մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքելը նշանակում է՝ հոգեվարքի մեջ է գլխավոր դերակատար անձը և ամեն ինչ անելու է, որ Ոստիկանությանը ներքաշի ապօրինի գործողությունների մեջ, որովհետև նրա միակ հենարանը մնացել է Ոստիկանությունը։ Ես էլ իրենց վստահեցնում եմ, որ երկար չեն կարող»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ բռնարարքներ գործողներին ֆինանսավորող օլիգարխների անուններն ինքը բազմիցս հնչեցրել է և կոչ արել դադարեցնել ֆինանսավորել այդ գործունեությունը, ֆեյքերի ֆաբրիկաները, քանի որ բոլորը հատ-հատ հայտնի են։
«Մնացել է ինքը, մի քանի վերջացած մարդ, որ իրենց կյանքն այլ կերպ չեն պատկերացնում ու Ոստիկանությունը։ Նիկոլի հեռացման հանրային պահանջը ակնհայտ ձևակերպված փաստ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
yerkir.am