Քննարկում՝ մշակույթի ավելի քան 30 գործիչների մասնակցությամբ

Մայիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում՝ ավելի քան երեք տասնյակ մտավորականների մասնակցությամբ։ Նրանց թվում են եղել արձակագիրներ Գուրգեն Խանջյանը, Լևոն Ջավախյանը, բանաստեղծներ Վահե Արսենը, Հուսիկ Արան, Մարինե Պետրոսյանը, ժողովրդական արտիստներ Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, Վաստակավոր արտիստներ Լուիզա Ղամբարյանը, Տիգրան Ներսիսյանը և այլք։
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը անդրադարձել է այդ քննարկմանը․
«Ֆրանսիայի հրապարակում մշակույթի գործիչներն էին․ եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը, և նրանք ասելիք ունեն, նրանք հանձնառու են, նիկոլից հետո Հայաստանում անելիք շատ կա, և առաջին հերթին մշակույթով ու կրթությամբ ենք վերականգնելու մեր զտարյուն տեսակը։




