Ցուցարարները փակ պահեցին Քաղաքապետարանի դռները՝ հակառակ կարմիրբերետավորների սադրած բախման

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթը Երևանի կենտրոնական փողոցներով շարժվեց դեպի Երևանի քաղաքապետարանի շենք ու շրջափակեց այն՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ շենք չեն մտնելու, բայց 4 մուտքերը շրջափակելու են, որ մարդ դուրս չգա․ սա է խնդիրը։
Ոստիկանության կարմիրբերետավորները խմբով մտան ցուցարարների մեջ ու սկսեցին բախումներ հրահրել, բայց ակցիայի մասնակիցները աննահանջ կանգնեցին իրենց դիրքերում՝ շրջափակած պահելով շենքը։