Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է․ Ասկերանի նախկին քաղաքապետ

«Արցախը կա, պայքարում է, կանգուն է և չի կոտրվելու»,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
«Արցախահայության անունից երաշխավորված եմ հայտարարել՝ Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է, արցախահայությունն իր ապագան կապում է միայն այս իշխանափոխության հետ»,-ասաց նա։
«Ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, որոնք իշխանության տարբեր թևերում են, վարում են ջայլամային քաղաքականություն՝ չի ներվելու անտարբերությունը։ Կա մի ճշմարտություն՝ դա Արցախի, Հայաստանի փրկությունն է և չի ներվում դավաճանությունը»,-հայտարարեց Ալյոշա Գաբրիելյանը։
yerevan.today