Քննարկվել են «Դիմադրություն» շարժման զարգացումները Արցախում
Այսօր՝ մայիսի 10-ին, հանդիպում է կայացել Արցախի Արդարություն, ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ծավալված համահայկական «Դիմադրություն» շարժման ընթացքը, տեղեկություններ են փոխանակվել շարժման գործընթացների մասին: Մտքեր են փոխանակվել Արցախում նկատվող «Դիմադրություն» շարժման զարգացումների և դրանց կազմակերպված ընթացք տալու մասին: