Սա 34 տարվա պայքար է, և տակավին չենք հասել այն իշխանությանը, որը խոսքի տերն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Սա 34 տարվա պայքար է, և տակավին չենք հասել նրան, որ ունենանք ազատագրված հայրենիք, և այն իշխանությունը, որը խոսքի տերն է,- ըստ Yerkir.am-ի ասաց «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Ֆրանսիայի հրապարակում միացել է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքին։
Նա համարում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
«4 տարի առաջ այդ շարժումը սեփականաշնորհվեց, ապականվեց և այսօր հայ ժողովուրդը հետ է բերում այդ շարժումը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով։ Այստեղ միացել են Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։