Նորահայտ «ալբանա-ուդիական եկեղեցու» ներկայացուցիչների անսանձ խրախճանքը Հադրութում

Արցախի մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանական օկուպացիոն իշխանությունների կողմից թալանված ու պղծված, խաչից, սրբապատկերներից ու եկեղեցական սպասքից զրկված Հադրութ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում նորահայտ «ալբանա-ուդիական եկեղեցու» ներկայացուցիչները նշել են Սուրբ զատիկը։

Ճանապարհին նրանք տեսել են հայերեն գրություններով շրջված տապանաքարեր՝ «վերականգնել իրենց սկզբնական տեղում»: Բնականաբար, առանց թերանալու դրանք հայտարարել են ալբանական, որոնք վանդալիզմի են ենթարկվել հայերի կողմից։

Ուդի համայնքի ղեկավար Ռաֆիկ Արամովիչ Դինակարդին ղեկավարում էր չարության և անաստվածության այդ ամբողջ անսանձ խրախճանքը։
Համենայնդեպս, այսպես է ասվում AzTV-ի ռեպորտաժի մեջ»։