ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցություննների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցերը։
Օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից ընդգրկված է ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը։
Նիստի քննարկման է ներկայացվում 11 օրենքի նախագիծ, որոնցից 2-ը՝ նախագծերի փաթեթի տեսքով։
Օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, ինչպես նաև՝ պատգամավորների հայտարարություններ։
Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 28—Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները |
1. ԱՀ դատախազության 2021թ. գործունեության մասին հաղորդում 2. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 3. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 4. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 5. 1) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ) 6. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 7. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 8. «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 9. 1) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2) «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ) 10. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 11. «Պետական սահմանի մասին» (առաջին ընթերցում) 12. «Սահմանապահ զորքերի մասին» (առաջին ընթերցում) 13. Հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին 14. Պատգամավորների հայտարարություններ | 31.03.2022թ. ԱՀ գլխավոր դատախազ՝ Գուրգեն Ներսիսյան Ն-1-02/4,ԱԺ-01-95,26.01.2022թ.,ՍԱ-011 ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար՝ Արմինե Պետրոսյան Ն-1-02/17,ԱԺ-01-271,11.03.2022թ.,ՍԱ-011 ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար՝ Արմինե Պետրոսյան Ն-1-02/21,ԱԺ-01-321,23.03.2022թ.,ՍԱ-011 ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար՝ Արմինե Պետրոսյան Ն-1-02/8,ԱԺ-01-118,03.02.2022թ.,ԳԿՄԵՍ-011 ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Անահիտ Հակոբյան Ն-1-02/13,ԱԺ-01-217,25.02.2022թ.,ՖՏԿ-011 ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ Դավիթ Պողոսյան Ն-1-02/19,ԱԺ-01-307,16.03.2022թ.,ՖՏԿ-011 ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝ Վահրամ Բաղդասարյան Ն-1-02/20,ԱԺ-01-320,23.03.2022թ.,ՖՏԿ-011 ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝ Վահրամ Բաղդասարյան Ն-1-02/18,ԱԺ-01-272,11.03.2022թ.,ՊԻ-011 ԱՀ արդարադատության նախարար՝ Ժիրայր Միրզոյան Ն-1-02/22,ԱԺ-01-342,25.03.2022թ.,ԱԱԵ-011 ԱՀ ջրային կոմիտեի նախագահ՝ Գեորգի Հայրիյան Ն-1-02/15,ԱԺ-01-242,08.03.2022թ.,ՊԱՕ-011 ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ Աշոտ Հակոբջանյան Ն-1-02/16,ԱԺ-01-243,08.03.2022թ.,ՊԱՕ-011 ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ Աշոտ Հակոբջանյան |
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին