Իսկ Ստեփանակերտում ոստիկանը...
Գլխավոր » Լրահոս » Իսկ Ստեփանակերտում ոստիկանը...

Իսկ Ստեփանակերտում ոստիկանը…

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանում ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնի մոտ ոստիկանների ապօրինի գործողություններին, մասնավորապես բանասիրական գիտությունների դոկտոր, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի վրա հարձակմանը.

«Անհնար էր պատկերացնել, որ մի օր այս վիճակում կհայտնվեինք, բայց սա իրականություն է: Սա այն Հայաստանն է, որտեղ ազգը ատողները, «ժող ջան» գոչելով, զավթեցին իշխանություն: Երևանի կենտրոնում ոստիկանները հարձակվել են տարեց մարդու վրա, որը պարզապես դիտողություն արեց բիրտ ուժ կիրառելու համար…

Այս ոստիկանները «մոռացել» են, որ իրենց գործընկերները զոհվեցին հանուն Հայրենիքի, սակայն ինչպես ՀՀ վարչապետն ասաց. կարող էին և չզոհվել… Իշխանություն զավթածները խլեցին ազգի սերուցքը, Հայրենիքը, անցել են Արժանապատվությանը… Օրեր առաջ Ստեփանակերտում ոստիկանը կանգնեցրեց երեխային, կռացավ ու կապեց կոշիկի արձակված քուղը»,- գրել է պատգամավորը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ:

1