Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ

ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ.

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
 
Հանդիպմանն արծարծվել են գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և  մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
 
Նախարարը բարձր է գնահատել դիվանագիտական դպրոցի տեղն ու դերը հայ դիվանագետների պատրաստման գործում՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախի դիվանագիտական կորպուսում ևս մեծ է դպրոցի շրջանավարտների թիվը։ 


Արցախի Հանրապետության
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությոցւն

1