Չի´ կարելի թուլացնել զգոնությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. Արման Թաթոյան
Գլխավոր » Լրահոս » Չի´ կարելի թուլացնել զգոնությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. Արման Թաթոյան

Չի´ կարելի թուլացնել զգոնությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. Արման Թաթոյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր: 

Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո:

Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է:

Չի´ կարելի թուլացնել զգոնությունը:

Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են:

Օբյեկտիվ ապացույցներն իմ առնվազն այս զեկույցներում են. https://ombuds.am/…/3101f60c869b0f378dbc737b002e5054… , https://ombuds.am/…/f3caae1085fb33cb2ad98365cc3e88ce.pdf

և այլն»:

1