Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք
Գլխավոր » Լրահոս » Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական ջահերով երթը: Ջահերով երթն այս տարի կրում էր «Զարթնի՛ր լաո» խորագիրը։

https://youtu.be/4288bsvpAyE

Հանրապետության հրապարակը բազմամարդ էր։ Պայքարի ջահակիրները երգում էին երթի խորհրդանիշ «Զարթնիր լաո» երգը։

Ջահերով երթին ներկա էին նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Ելույթ ունեցան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։

Իշխան Սաղաթելյանն հայտարարեց, որ այսօր պետք է ամբողջ աշխարհին ցույց տալ և ապացուցել` մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարելու, իսկ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով կմեկնարկի անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ:

https://youtu.be/6OdKwZxvpBU

Երբ Հայաստանը գտնվում է թրքացման, Արցախը՝ հայաթափման ճանապարհին․ իր ելույթում նշեց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը, որպես դաշնակցական երիտասարդ՝ մենք ձեզ առաջարկում ենք պայքար, պայքար հանուն մեր արժանապատվության, պայքար հանուն ուժեղ պետության։

«Զարթնի՛ր, լա՛ո» կոչով ջահերով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։

Ապա երթը «Պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով շարժվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

թարմացվում է

1