Սիրելի՛ արցախցիներ, սա միայն ձեր հարցը չէ, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է
Գլխավոր » Լրահոս » Սիրելի՛ արցախցիներ, սա միայն ձեր հարցը չէ, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է

Սիրելի՛ արցախցիներ, սա միայն ձեր հարցը չէ, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է

Դուք հայտարարել եք, որ ինչ նախապայման ներկայացրել է Ադրբեջանը, ձեզ համար ընդունելի է, անընդունելի ոչինչ չկա, շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի առջև՝ անկախ նրանից, թե ինչ կզիջեք․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է և որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի՛ արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չէ, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան պետք է ասեմ. հետևելով վերջին իրադարձություններին՝ պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա», — ասաց պատգամավորը՝ ի ցույց դնելով սպիտակ կտոր։

«Սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, և սրանից փախչել դուք չեք կարող», — հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

https://youtu.be/MMr3ts2SVVs

yerkir.am

1