Մեր համերաշխությունը և միասնականությունն ենք հայտնում Արցախի հետ․ Գերասիմ Վարդանյան

Հավաքվել ենք, որ Վեդիում բարձրացնենք Արցախի Հանրապետության դրոշը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի նախագահ Գերասիմ Վարդանյանը։
Արարատի մարզի Վեդի քաղաքում բարձրացնելով Արցախի Հանրապետության դրոշը՝ մեր համերաշխությունը և միասնականությունն ենք հայտնում Արցախի հետ՝ ասաց Գերասիմ Վարդանյանը։
«Այդ դրոշը բարձացնելով՝ մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 5-ին բարձրացված Արցախի դրոշին և Համազգային դիմադրության շարժմանը։ Մի քանի օր առաջ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մենք մարզեում առաջինը դրոշի բարձրացման մեկնարկը տվեցինք»,-նշեց նա։
Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ քայլերթով կգնան դեպի Ապրիլյան պատերազմում զոհված տղաներ հուշահամալիր, որտեղ կբարձրացնենք Արցախի դրոշը։