Հայաստանի ու Արցախի համար վտանգներն ավելացել են. Արման Աբովյան

Դիտարկելով գործընթացները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և ոչ միայն, պետք է հասկանալ, որ այլևս գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ․ «Խաղաղություն պատերազմի ժամանակ. ի՞նչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
«44-օրյա պատերազմը շատ հստակ ու պարզ ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը ցանկացած հանցագործություն անում են, բայց դրանք արձագանք չեն ստանում: Մենք պետք է սա ընդունենք և հասկանանք, որ, այո՛, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող գործընթացները մեզ պետք է ազդակ լինեն առաջին հերթին, որովհետև կարծես թե 44-օրյա պատերազմը դաս չեղավ հայ հասարակության համար, որ վերջ, ինչ փաստաթուղթ ուզում ես, ստորագրիր, դրանք իրականության հետ կապ չունեն»,- ասաց նա:
yerkir.am