Համազգայինի գրասենյակը Լեռնիկ Հովհաննիսյանի հետ քննարկել է Արցախի կրթամշակութային կյանքին վերաբերող հարցեր
Գլխավոր » Լրահոս » Համազգայինի գրասենյակը Լեռնիկ Հովհաննիսյանի հետ քննարկել է Արցախի կրթամշակութային կյանքին վերաբերող հարցեր

Համազգայինի գրասենյակը Լեռնիկ Հովհաննիսյանի հետ քննարկել է Արցախի կրթամշակութային կյանքին վերաբերող հարցեր

Համազգային

Այսօր՝ մարտի 18-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի հյուրն էր Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հանդիպմանը ներկա էին Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարո Պայթարյանը։

Հանդիպման ժամանակ քննարկումներ են եղել Արցախի կրթամշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցերի, առկա մարտահրավերների, անելիքների, ինչպես նաեւ Համազգայինի գրասենյակների ու Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ծրագրերի շուրջ։

Hamazkayin Artsakh office

1