Թշնամու երազանքը մեզ մեր հողից կտրելն է. Խնապատ համայնքի ղեկավար
Գլխավոր » Լրահոս » Թշնամու երազանքը մեզ մեր հողից կտրելն է. Խնապատ համայնքի ղեկավար

Թշնամու երազանքը մեզ մեր հողից կտրելն է. Խնապատ համայնքի ղեկավար

Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի համայնքապետ Սամվել Շահրամանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ անցնող օրերին խուճապային տրամադրություններ գյուղում չեն նկատվել։

«Կրակոցներ եղել են գյուղի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, գյուղի տարածք չեն հասել և որևէ վնաս չեն պատճառել։ Բնակիչների մոտ իհարկե մտահոգություն կա, սակայն բնականոն կյանքով են ապրում. դպրոցը արձակուրդի մեջ է, իսկ մանկապարտեզը շարունակում է աշխատել»,-ասել է Ս. Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ թշնամու երազանքը մեզ մեր հողից կտրելն է, ինչքան հնարավոր է շատ վնաս պատճառելը։

Համայնքի ղեկավարը հրատապ է համարում գյուղում ապաստարանների և գյուղի համար անվտանգություն ապահովող այլ շինությունների կառուցումը, որի մասին արդեն իսկ տեղեկացրել են պատկան մարմիններին։

1