Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Ազգային ժողովում արտադրական փորձուսուցում անցնող ուսանողների հետ
Մարտի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանում արտադրական փորձուսուցում անցնող ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների հետ։
Ողջունելով ուսանողներին՝ ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՀ խորհրդարանների գործունեությունը՝ սկսած Գերագույն խորհրդի ձևավորումից մինչև 7-րդ գումարման Ազգային ժողով։
Այնուհետև խորհրդարանի ղեկավարը խոսել է ԱՀ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, անդրադարձել Արցախում տիրող իրավիճակին, արտաքին քաղաքական և բանակցային գործընթացներին, Ադրբեջանի կողմից իրականացվող հակահումանիստական և հայատյաց քաղաքականությանը։
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պարզաբանումներ է տվել ուսանողների առաջադրած հարցերին։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին