Խրամորթում իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ
Գլխավոր » Լրահոս » Խրամորթում իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ

Խրամորթում իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ

ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմը հաբդես է եկել հայտարարությամբ։

<<Հայրենակիցնե՛ր.

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից:

ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ>>:

1